Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր 

Ռևան-ղուլի խանի 515-ամյա Իրևա՞ն, թե՞ Արգիշտիի 2807-ամյա Երևան. ո՞րն է ընտրում  Տիգրան Ավինյանը․ Yerkir.am

Հրապարակումներ

Yerkir.am–ը գրում է․ «Օրերս ռուսական «Ռեքս» գործակալությունը, հղում անելով իտալական «AsiaNews»-ին, հայտնում է, թե ինչպես է ինչպես է Բաքուն հավակնում լինելու Իրանում ավելի քան երկու դար (1502-1736) իշխածհայտնի արքայատոհմի՝ Սեֆյանների ժառանգորդը: 

Ադրբեջանական «Zerkalo.az»-ն այս թեմայով հարցազրույց է ունեցել «Խազար» համալսարանի աշխատակից Սաբուխի Ահմեդովի հետ, ով Սեֆյանների՝ որպես «ադրբեջանական պետականության ֆենոմենի» մասին թեզի գլխավոր կողմնակիցներից է: Նա անդրադարձել է Շահ Իսմայիլ Հաթային, որը կառավարել է 16-րդ դարի սկզբին։ Ըստ ադրբեջանցի կեղծարարի եզրակացության՝ «….մենք պետք է ընդունենք երիտասարդ ադրբեջանցու կառուցած պետության ավանդույթները, որոնք գոյատևել են ավելի քան երկու դար»։ Իսկ այսօր Ադրբեջանին անհրաժեշտ են աշխատանքներ, որոնք «լուսավորեն մեր պատմությունը, Սեֆյանների, Կովկասյան Ալբանիայի պատմությունը և մեր պետականության շատ այլ փուլեր»։ 

«Эриванская крепость -500» ադրբեջանականկայքի «История Эривани» հրապարակմանհամաձայնէլ՝«Իրևանը(խոսքը մ.թ.ա. 782 թվականին հիմնադրված աշխարհ հնագույն քաղաքներից՝ ՀՀ մայրաքաղաք Երևանի մասին է – Վ.Ս.) հիմնադրվել է 16-րդ դարի սկզբին՝ որպես Օսմանյան կայսրության հետ սահմանին Սեֆյան (թուրք-ադրբեջանական) կայսրության հենակետ։ Ըստ հայտնի թուրք ճանապարհորդ Օվլիե Չելեբիի (խոսքը հայտնի Էվլիյա Չելեբիի մասին է, ով հայտնի է իր «Ուղեգրություններ»-ով - Վ.Ս.) հուշերի՝ շահ Իսմայիլ Ա Սեֆեվին 1510 թվականին հրամայել է Զենգի(խոսքը Զանգու (Հրազդան) գետի մասին է – Վ.Ս.) գետի վրա ամրոց կառուցել՝ օսմանյան առաջխաղացումը դեպի արևելք կասեցնելու համար։ Շինարարությունը վստահվել է վեզիր Ռևան-ղուլի խանին։ Այստեղից էլ առաջացել է բերդի անվանումը՝ Ռևան-կալա, որը ժամանակի ընթացքում վերածվել է Իրևանի»։ Ի դեպ, նշված կայքն էլ հենց ստեղծվել է «….ի պատիվ Երևանի բերդի 500-ամյակի՝ 2011 թ.»: 

Այսքանից հետո կարծես թե կարիք չպետք է լիներ մեկնաբանելու, թե որքան կարևոր է ուրարտական (Վանի կամ Այրարատյան թագավորության) ժառանգության տնօրինումը ՀՀ-ի կողմից և այն իբրև հայկական հոգևոր-նյութական ժառանգության մի մաս ներկայացնելու աշխարհին: Պատասխանը պարզ է՝ Երևանի անձնագիրը և միակ «հավաստագիրը», որով մեր մայրաքաղաքը դասվում է աշխարհի հնագույն (Հռոմից էլ հին) քաղաքների շարքին,  Արգիշտի թագավորի ուրարտական սեպագիր արձանագրությունն է: 

Ի՞նչ է կատարվում 

Փաստ 1. Փաշինյանի իշխանության հովանավորությունը վայելող որոշ «կրթական բարեփոխիչներ», դասագրքերն այլանդակելուց ու դրանք հակագիտական, հակահայկական զեղծարարությամբ լցնելուց զատ, «Հայոց պատմության» 7-րդ դասարանի նոր դասագրքում կտրել են Էրեբունու օրգանական կապը Երևանի հետ: Վերջիններս այստեղ – այնտեղ հայտարարում են՝ ուրարտական ժառանգությունը հայկական համարելը սովետական հիմարություն է: Սա ուղիղ թուրքական հայեցակարգ է, որն օրը ցերեկով բերված է հայկական գիտակրթական դաշտ: 

Փաստ 2. Փաշինյանի իշխանության օրոք գլխատվում է ուրարտական ժառանգությունը աշխարհին իբրև հայոց մշակույթ ներկայացնող ռազմավարական նշանակության հաստատություններից մեկը՝ «Էրեբունի» թանգարանը. վերջինս ոչ միայն տնօրեն չունի, այլև ժամանակավոր պաշտոնակատարը Yerkir.am-ի հետ հարցազրույցում նշել է, որ չունի թանգարանի զարգացման որևէ ծրագիր, հայեցակարգ և այլն: Իսկ մինչ նշանակումը թանգարանը չուներ ոչ միայն տնօրեն կամ տեղակալ, այլև անգամ տնօրենի կամ տեղակալի ժ.պ.: Կարճ ասած՝ «Էրեբունիում» տոտալ «բարդակ» ու անտեր վիճակ է շուրջ 9 ամիս, որը միտում ունի շարունակվելու: Հաստատությունում ստեղծված այս վիճակը մեզ թույ է տալիս մտածելու, որ նույնիսկ եթե թանգարանն ունենա նոր տնօրեն, վերջինս ստիպված է լինելու հարմարվել նոր այս «տեսություններին» և պահանջներին: 

Այս ամենից կարելի է հետևություն կատարել, որ, Փաշինյանի իշխանությունը թուրքերին է հանձնել ոչ միայն ազատագրված Արցախն ու ՀՀ անվտանգ ապագան, այլև ուրարտական քաղաքակրթական ժառանգությունը, որով մինչ օրս Հայաստանը ներկայացել է աշխարհին, և հենց այս օրերին էլ Երևանի անձնագիրը՝ Արգիշտիի սեպագիր արձանագրության թվով 4 բնօրինակներից մեկը թանգարանի նախկին տնօրեն և երախտավոր Միքայել Բադալյանի ջանքերով ժամանակավորապես ցուցադրվում է Էրմիտաժում՝ ի հեճուկս թուրքերի և ի փառս Երևանի: 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կարծում ենք, պետք է կողմնորոշվի՝ ինքը Ռևան-ղուլիխանի կառուցած 515-ամյա ադրբեջանական Իրևանի՞, թե՞ Ուրարտուի թագավորներից Արգիշտիի կառուցած 2807-ամյա Էրեբունի-Երևանի քաղաքապետն է: Այն Արգիշտիի, որի ուրարտերեն սեպագիր արձանագրության վրա ձեռքը դնելով ու երդվելով է դարձել Երևանի քաղաքապետ: Եթե ընդունում է 2-րդ տարբերակը, ապա ինչու՞ է սեփական ձեռամբ գլխատում «Էրեբունի» թանգարանն ու հանդուրժում Էրեբունի-Երևան օրգանական կապի ընդհատումը: Ավելին, եթե Տիգրան Ավինյանը գիտակցում է այս ամենի լրջությունը, ավելին, եթե չի ուզում վաճառել սեփական քաղաքի պատմությունն ու դառնալ Փաշինյանի իշխանության հանցակից, ապա պետք է համարձակվի քայլ կատարել: Հակառակ դեպքում՝ կարող է օր գա, և Տիգրան Ավինյանն ստիպված լինի երդվել ոչ թե Արգիշտի թագավորի արձանագրության, այլ օղուզական գրերի վրա»: 

Վահե Սարգսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված