Կինը վիճաբանել է ամուսնու հետ և չորրորդ հարկից ցած նետել երկու երեխային
Այլ
Հնդկաստանում կինն ամուսնու հետ վիճաբանությունից հետո դաժանաբար սպանել է իր մանկահասակ երեխաներին։ Այս մասին հայտնում է Times of India-ն։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 21-ին Դամանում։ Տեղի բնակչուհին չորրորդ հարկի պատշգամբից ցած է նետել իր երկու որդիներին՝ մեկ տարեկան և երեք տարեկան։ Ոստիկանության տվյալներով՝ մայրը որոշել է այդ քայլին դիմել ամուսնու հետ վիճաբանությունից հետո։
Հաղորդվում է, որ նա ականատես է եղել միջադեպին և թույլ չի տվել կնոջը նետվել երեխաների հետևից: Տղաներին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանց մոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Դեռ հայտնի չէ, թե ինչն է եղել ընտանեկան վիճաբանության պատճառը, ոստիկանությունը պարզում է հանգամանքները։
