ԱՄՆ–ում արհեստական բանականությունը փրկել է տղամարդու կյանքը
Այլ
Ամերիկացին տկարություն է զգացել և արհեստական ինտելեկտի շնորհիվ իմացել վտանգավոր ախտորոշման մասին։ Այս մասին տղամարդը խոսել է Reddit հարթակում։
Ananymous717 օգտատերը հունվարի կեսերին թեթև մարզվել է, բայց հաջորդ օրը արթնացել է ամբողջովին ուժասպառ։ Երկու օր անց էլ տկարությունը չի կորել։ Այդ ժամանակ էլ տղամարդը որոշել է նկարագրել իր ախտանիշները ChatGPT-ում: Արհեստական ինտելեկտը նրան խորհուրդ է տվել հնարավորինս շուտ դիմել բժշկի, քանի որ նրա ախտանիշները նման են ռաբդոմիոլիզի դեպքին: Դրանից հետո տղամարդն ավելի մանրամասն ուսումնասիրել է հնարավոր ախտորոշումն ու դիմել հիվանդանոց։
Մի շարք ուսումնասիրություններից հետո բժիշկները հաստատել են ChatGPT-ի տարբերակը։ Տղամարդու մոտ իրականում զարգացրել է ռաբդոմիոլիզ՝ սինդրոմ, որի ժամանակ վնասված մկանային հյուսվածքները հայտնվում են արյան մեջ: Տղամարդը հիվանդանոցում մեկ շաբաթ է անցկացրել և լիովին ապաքինվել։
Նրա կարծիքով՝ նրա մոտ սինդրոմը զարգացել է ոչ թե մարզումների ինտենսիվության, այլ ջրազրկման ու կոֆեինի մեծ չափաբաժնի պատճառով։
