Կես ժամ ուշացաք, անգամ ներողություն չխնդրեցիք․ Խաչատուրովը՝ դատավորին (տեսանյութ)
ԻրավունքՍահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հակասահմանադրական չճանաչված և վերաբացված դատական նիստը, որը նշաակված էր այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 10-ին, մեկնարկեց շուրջ կես ժամ ուշացումով։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, որն անցնում է գործով, դիմեց դատավորին՝ ասելով, որ ժամը 10-ին բոլոր կողմերը ներկայացել են դատարան, բացի դատավորից և հարցրեց, թե ե՞րբ վերջ կդրվի դատավորի նման պահվածքին։ Կոչ արեց նշանակել նիստը այնպիսի ժամի, որ կարողանա գալ։ «Անգամ ներողություն չխնդրեցիք ուշացման համար։ Ընդհանրապես, այդպես է ընդունված հասարակ մարդկանց մոտ, առավել ևս դատավորների մոտ պետք է այդպես լինի»,- ասաց Խաչատուրովը։
Դատավոր Սարգիս Պետրոսյանը պարզաբանեց, թե նիստի ուշ մեկնարկի պատճառը Խաչատուրովի թարգմանիչի ուշացումն է։
Յուրի Խաչատուրովի թարգմանիչը, որն ուշացումով եկավ նիստին, ասաց, որ դատարանի կողմից պատշաճ ծանուցում չի ստացել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)