«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով 

Հայաստանից դեպի ԵՄ արտահանման ժամանակավոր արտոնություն կգործի

Տնտեսություն

ՀՀ կառավարությունը որոշել է դիվերսիֆիկացնել արտահանումը և դեպի Եվրամիություն արտահանման համար արտոնություն սահմանել։ Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։ Արտոնությունը ժամանակավոր է և կգործի 2025 թ փետրվարի 1–ից մինչև 2026 թ, դեկտեմբերի 31–ը ներառյալ։

Ներկայացնելով նախագիծը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ ՀՀ–ից արտահանվող պատրաստի ապրանքների հետ կապված խնդիրներ կան, տրանսպորտային ծախսեր։ Այդ իսկ պատճառով կառավարությունը որոշել է արտահանվող որոշ ապրանքների դեպքում տնտեսվարողներին տալ մաքսատուրքի չափով աջակցություն, եթե իրենց ապրանքներն արտահանում են ԵՄ 27 երկիր և Միացյալ Թագավորություն։

«Նպատակն է ավելացնել հայկական ապրանքների մրցունակությունը, ինչպես նաև վերականգնել այն մրցակցային հարաբերությունները, որոնք ձեռք էինք բերել 2009 թ. հունվարի 1–ից GSP+ համակարգի միջոցով։ Այս համակարգի շնորհիվ ՀՀ–ն օգտվում էր ԵՄ ընձեռած արտոնություններից, որոնք մեզ հնարավորություն էին տալիս մշակող արդյունաբերության հայկական ծագման ավելի քան 6 200 ապրանք ԵՄ շուկա արտահանել կա՛մ զրոյական մաքսատուրքով, կա՛մ նվազեցված մաքսատուրքով։ Այնինչ ՀՀ–ն 2022 թ. հունվարի 1–ից չի օգտվում GSP+ համակարգից. երբ Համաշխարհային բանկի կողմից երկիրը երեք տարի անընդմեջ դասակարգվում է որպես միջին կամ միջինից բարձր ունեցող տնտեսություն, ապա երկիրն այդ արտոնությունից զրկվում է։ ՀՀ–ն 2018 թվականից հետո 3 տարի անընդմեջ ճանաչվեց բարձր կամ միջինից բարձր եկամուտ ունեցող պետություն»,– հայտարարեց նախարարը։

Պապոյանը նշեց, որ այս արտոնությունը չի չի վերաբերելու ծխախոտային արտադրանքին, հիմնական մետաղների արտադրությանը, ոսկերչական արտադրատեսակների, թանկարժեք զարդերի արտադրության արտահանմանը։ Արտոնությունը կվերաբերի սննդի, տեքստիլ արդյունաբերության ապրանքների, ալյումինի փայլաթիթեղի և այլնի արտահանմանը։

Նախարարի խոսքով` այս աջակցությամբ ակնկալում են, որ ամեն տարի դեպի ԵՄ արտահանումը կաճի 20 տոկոսով։

ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը վստահեցրեց, որ ժամանակին հայ տնտեսվարողների 92 տոկոսը GSP+–ից չի օգտվել, ու պատճառը միայն ֆինանսական դժվարությունները չեն եղել։ Իրական պատճառները հասկանալու համար նա առաջարկեց գույքագրել, թե տնտեսվարողների համար արտահանման ինչ դժվարություններ կան և հավելյալ օժանդակություն տրամադրել նրանց, ինչպես նաև ընդլայնել ԵՄ արտահանվող երկրների ցանկը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ դեպի ԵՄ արտահանման ժամանակ երբեմն տնտեսվարողին խանգարում է լեզվի չիմացությունը, ինչպես նաև լոգիստիկ առումով բավարար գիտելիքներ չունենալը` ինչպես ապրանքը տանել, հասցնել, օրինակ, Գերմանիա, լրացնել համապատասխան փաստաթղթերը։ Նրա կարծիքով` պետք է ստեղծել խորհրդատվական ծառայության համակարգ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումը
Ամենադիտված