Երբ Վազգեն Սարգսյանին «յաշիկ» նվիրեցին, տարավ տանկի հետ փոխեց, բա հիմա ղեկավարությունն ի՞նչ է անում. ակցիայի մասնակից
Հասարակություն
Երբ այն ժամանակ Վազգեն Սարգսյանին «յաշիկ» նվիրեցին, տարավ տանկի հետ փոխեց, բերեց, բա մեր պետության ղեկավարությունն ի՞նչ է անում։ Էն ժամանակ ինչ անում էին, զենքերի համար էին անում։
Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
«Բա հիմա ի՞նչ են անում, թանկ մեքենաներով իրենց գովազդ անելով, տիկտոկներ նկարելով ․․․ Թող իրենք իրենց արածները գույքագրեն։ Երբ այն ժամանակ մենք աշխատավորներս ունեինք, իրենք չունեին, երբ մենք ունեինք, իրենք խեղճ կյանքով էին ապրում։ Իսկ հիմա՝ աղքա՞տ են՝ իրենք են մեղավոր։ Աղքատ ենք, թող օգնեն հարստանանք։ հասարակ ժողովրդի մեջ կոռուպցիա չկա։ Մենք ապրում ենք մեր քրտինքով, պետությունը մեզ ոչնչով չի օգնում»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ Շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցի են իրականացնում։ Հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է նրաց հարկային բեռը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վերանայել օրենքը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու