Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. Հասցեներ Արդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ 

«Նորքի այգիների» գործով դատախազությունը 16 դեպքով 21 հայց է ներկայացրել դատարաններ

Իրավունք

Գլխավոր դատախազությունը «Նորքի այգիներ» պայմանական անունը կրող քրեական գործով արձանագրված 16 դեպքերով, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ներկայացրել է 21 հայց, որից 10-ը՝ Հակակոռուպցիոն դատարան, իսկ 11-ը՝ Վարչական դատարան: Այս մասին հայտնում են դատախազությունից՝ ներկայացնելով «Սիվիլնեթ»-ի անդրադարձը կատարված աշխատանքներին։

«Այս գործով բազմաթիվ հողակտորների առուվաճառքների պայմանագրեր են վիճարկվում դատարաններում, արդեն կան հօգուտ պետությանը կայացրած վճիռներ։ Այդ մասին հայտնեց դատախազությունը՝ ի պատասխան ՍիվիլՆեթի գրավոր հարցմանը, թե որ փուլում է գտնվում ՍիվիլՆեթի՝ «Ծառահատված Երևանը․ Նորքի անտառներ» վերտառությամբ հետաքննության հիման վրա սկսած ուսումնասիրությունը։ Դատախազությունից նաև պարզաբանեցին, որ «Նորքի այգիների» քրեական գործը մի շարք վարույթների ու ուսումնասիրությունների արդյունք է, որոնք տարբեր ժամանակահատվածներում միացել են մայր գործին։ Այս գործի շրջանակում Նորքի այգիների կամ Նորքի անտառների տարածքի յոթ հողակտորի պայմանագիր է վիճարկվում, նաև կան Երևանի այլ հատվածների հողամասերի վերաբերյալ հայցեր։ Այդ գործընթացների իրավաչափությանն էր անդրադարձել ՍիվիլՆեթի հետաքննությունը։

Մասնավորապես, ՍիվիլՆեթը գրել էր Նորքի անտառների տարածքի մասնատման ու անտառային հատվածի սեփականաշնորհման խնդիրների մասին։ Նորքի բարձունքում 1940-50-ականների կեսերից լայնածավալ անտառային հատված էր ձևավորվել՝ Երևանի ամենախոշոր անտառը կամ Երևանի «թոքերը»։

1990-ականներին ցրտի խնդիրը լուծելու համար բնակչությունը սկսեց հատել Նորքի անտառները, իսկ 2000-ականներին իշխանությունը որոշեց «կտրել» ու «մաս-մաս բաժանել» անտառի ընդհանուր տարածքի կեսը։ Նորքի անտառների տարածքը իշխանությունը մասնատեց 2004-ին։ Այնուհետև սկսվեց լայնամասշտաբ տարածքի վաճառքը տարբեր անձանց ու ընկերությունների։

Ըստ պատասխանի՝ հակակոռուպցիոն դատարանի վարույթում է Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի 9 420 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ Երևանի քաղաքապետի և Բավական Գևորգյանի միջև կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով գլխավոր դատախազության հայցը, որով դատական ակտը կհրապարակվի փետրվարի սկզբին:

Բացի այդ, նույն դատարանի վարույթում է գտնվում նաև հեռուստաաշտարակին հարող տարածքի 17,730 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ Երևանի քաղաքապետի և Կարեն Իսկանդարյանի միջև կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով Գլխավոր դատախազության հայցը, որն ընթացիկ է:

Նորից դատարանի վարույթում է նույն տարածքում 2080 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ Երևանի քաղաքապետի և Արտակ Նազարյանի միջև կնքված պայմանագրի հարցը։ Այս մասով քննարկվում է հաշտության համաձայնությամբ գործն ավարտելու հարցը:

Խոշոր տարածքներից 17 200 քմ մակերեսով հողամասի գործն է դատարանում, վիճարկվում է քաղաքապետարանի և Անուշավան Հայրապետյանի միջև կնքված պայմանագիրը։ Նմանաբնույթ մի գործընթաց էլ դատարանում ընթանում 16,870 քմ հողամասի վերաբերյալ՝ նորից նույն տարածքում։ Տվյալ դեպքում դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Լարիսա Դավթյանի միջև կնքված պայմանագիրը։ Դատարանում է նաև քաղաքապետի և Աշոտ Մաղաքյանի միջև կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջը՝ Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի 6640 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ։

Նույն գործի շրջանակում դատախազությունը այլ հողատարածքների վեարդարձի մասով է գործընթացներ մեկնարկել։

Մասնավորապես, գրավոր պատասխանում նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի 2024-ի հուլիսի 2-ի օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը՝ Երևանի քաղաքապետի և Վաչագան Թովմասյանի միջև 2005-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, ինչի արդյունքում Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող 12 400 քմ մակերեսով ավելի քան 730 մլն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Հակակոռուպցիոն դատարանի 2024-ի նոյեմբերի 29-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը՝ Երևանի քաղաքապետի և Կարեն Պապովյանի միջև 2005-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Նշված դատական ակտն ուժի մեջ մտնելու դեպքում Երևան քաղաքի Լուկաշին փողոցին հարող հողամաս հասցեում գտնվող 12 860 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Ներկայում դատարանի վարույթում է գլխավոր դատախազության հայցը՝ Երևանի քաղաքապետի և Դերենիկ Եղիազարյանի միջև Աջափնյակում 4 000 քմ մակերեսով թիվ 59 հողամասի վերաբերյալ 2003-ին կնքված պայմանագիրը անվավեր ճանաչելու հարցը։ Առկա է նաև ընթացիկ հայց վարչական դատարանում:

Սրանք Հակակոռուպցիոն դատարանի գործերն էին, միաժամանակ հարուցվել են նաև հայցեր վարչական դատարավարության կարգով։

Այդ հայցերի շրջանակում մի շարք հողամասերի օտարման մասով դատախազությունը պահանջում է իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչել և լուծել առուվաճառքի պայմանագրերը, անվավեր ճանաչել սեփականության իրավունքի գրանցումները»,– ասվում է հոդվածում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել
Ամենադիտված