«Ծանուցում չեմ ստացել»․ Վահրամ Սահակյանը՝ իր դեմ հարուցված քրեական վարույթի մասին
Իրավունք
«Այդ մասին չեմ ուզում խոսել, քանի որ դա դեռ հաստատ չէ: Ինձ որևէ նամակ, ծանուցում չի եկել»,- Oragir.News-ին ասել է Վահրամ Սահակյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական վարույթին։
Նշենք, որ ՔԿ-ից հայտնել էին, թե դերասան, թատերագիր Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որն իրականացվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։ Քննչական կոմիտեից չէին մանրամասնել, թե Սահակյանի կոնկրետ որ արտահայտության մասին է խոսքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)