Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը 

ՊԵԿ-ը իրազեկում է քաղաքացիներին

Հասարակություն

Եթե արդեն պարզել եք, որ 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա իմացեք, որ կարող եք օգտվել մինչև 100 հազար դրամ սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, հայտնում են ՊԵԿ-ից։

Շարունակելով հայտարարագրման վերաբերյալ իրազեկումների շարքը՝ ՊԵԿ-ը մանրամասնում է, թե ինչ է սոցիալական ծախսը և ինչպես օգտվել փոխհատուցումից։

Հարց 1․ Ո՞վքեր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։

- Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2025 թվականին՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք կամ պետք է ներկայացնեք հայտարարագիր, ապա Դուք եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Փոխհատուցումից կարող եք օգտվել ինչպես Ձեր համար, այնպես էլ Ձեր ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի մասով։ Ընտանիքի անդամներն են՝ հայտարարագիր ներկայացնողի ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները):

Հարց 2․ Ո՞ր դեպքում կարող եք օգտվել փոխհատուցումից։

- Եթե 2025 թվականին՝ 2024 թվականի համար ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, ապա կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից միայն այն դեպքերում, երբ 2024 թվականի ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամի համար Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող՝ կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունում կատարել եք ուսման վճար։

Հարց 3․ Ո՞ր հաստատություններում սովորողների համար է գործում սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունը։

- Կրթության գծով փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե կրթական ծախսերը կատարվել են նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար։ Հիշեք, որ ուսման վճարի մասով կատարված ծախսերի համար պետք է ուսումնական հաստատությունից պահանջել հաշվարկային փաստաթուղթ։ Օրինակ, եթե Ձեր երեխան սովորում է վճարովի մանկապարտեզում, դպրոցում կամ բուհում, ապա տվյալ դեպքում կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, իսկ եթե վճարը կատարվել է արվեստի, երաժշտական դպրոցում կամ մարզադպրոցում սովորելու կամ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար, ապա տվյալ ծախսը փոխհատուցման ենթակա չէ։

Հարց 4․ Արդյո՞ք կարող եք ստանալ փոխհատուցում, եթե օգտվել եք որևէ բժշկական ծառայությունից։

- Ոչ, առանձին բժշկական ծառայությունների (օրինակ՝ բժշկական հետազոտության, վիրահատության և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց կատարված ծախսը չի համարվում սոցիալական ծախս, հետևաբար, այն փոխհատուցման ենթակա չէ։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումը նախատեսված է միայն այն դեպքում, եթե Դուք Հայաստանում գործող որևէ ապահովագրական ընկերությունից 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ։

Հարց 5․ Որքա՞ն է կազմում փոխհատուցումը։

- Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը՝ տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Հիշեք, որ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ: Կարևոր է իմանալ նաև, որ երկու ուղղություններով սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել միաժամանակ, սակայն դրանց հանրագումարը չի կարող գերազանցել 100.000 դրամը։

Հարց 6․ Ինչպե՞ս օգտվել փոխհատուցումից։

- Փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ։ Իսկ այն դեպքում, երբ հայտարարատուն Դուք եք, բայց սոցիալական ծախսը կատարում եք Ձեր ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ)։

Հարց 7․ Արդյո՞ք պետք է ներկայացնել դիմում փոխհատուցումը ստանալու համար։

- Երբ արդեն ներկայացրել եք հայտարարագիր, և Ձեր հանրային ծառայությունների համարանիշով, որպես սոցիալական ծախս կատարող, դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթ, ապա եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար նախատեսված՝ https://self-portal.taxservice.am/ համակարգում հայտարարագրի «Սոցիալական ծախսեր» բաժնում ինքնաշխատ կարտացոլվի, թե որքան սոցիալական ծախս եք կատարել և որքան է փոխհատուցման չափը։ Իսկ փոխհատուցումն ստանալու համար պարզապես, պետք է հենց նույն համակարգի միջոցով ներկայացնեք դիմում՝ փոխհատուցման գումարը միասնական հաշվից ստանալու համար։ Դիմումը հասանելի է համակարգի «Հայտարարագրերի ձևեր» բաժնում։ Ֆիզիկական անձի կողմից դիմումում լրացվում է բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը։ Դիմումն անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրել և նույն համակարգի միջոցով ներկայացնել ՊԵԿ։

Հարց 8․ Հաշվարկային փաստաթուղթը պետք է վերցնել առձե՞ռն, թե այն հայտարարագրում կարտացոլվի ինքնաշխատ։

- Հաշվարկային փաստաթուղթն ինքնաշխատ արտացոլվում է հայտարարագրման համակարգի՝ «Սոցիալական ծախսեր» բաժնում։ Այստեղ ֆիզիկական անձին հասանելի է փաստաթղթի տեղեկատվությունը, ինչպես նաև փաստաթղթի PDF տարբերակը։ Սոցիալական ծախսի փոխհատուցման գումարի մասին տեղեկատվությունն ինքնաշխատ լրացվում է նաև հայտարարագրի համապատասխան բաժնում։

Հարց 9․ Արդյո՞ք որպես հայտարարատու կարող եք օգտվել փոխհատուցումից, եթե Ձեր զավակը օտարերկրյա քաղաքացի է։

- Այո, Դուք կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից նաև այն դեպքում, երբ Ձեր զավակը՝ ում համար կատարել եք սոցիալական ծախս, ՀՀ քաղաքացի չէ։

Հարց 10․ Նույն ուսանողի ուսման վարձի համար փոխհատուցումից կարո՞ղ են օգտվել հայտարարագիր ներկայացնող ծնողները։

- Այո, նույն անձի համար կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել հայտարարատու հանդիսացող ուսանողի և՛ մայրը, և՛ հայրը։ Օրինակ, եթե ուսումնական տարվա մեկ կիսամյակի համար ուսման գծով ծախսը կատարել է մայրը, իսկ մյուս կիսամյակի համար՝ հայրը։ Այս դեպքում կարևոր է՝ որպես սոցիալական ծախս կատարող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրված լինի յուրաքանչյուրի հանրային ծառայությունների համարանիշով՝ առանձին-առանձին։

Հարց 11․ Եթե 2024 թվականի ընթացքում կատարել եք ուսման վճար երկու տարբեր հաստատությունում, արդյո՞ք երկու դեպքում էլ կարող եք օգտվել փոխհատուցումից։

- Եթե Դուք հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում կատարել եք ուսման վճար տարբեր կրթական հաստատություններում և ընտանիքի տարբեր անդամների համար, ապա երկու դեպքում էլ կարող եք օգտվել փոխհատուցումից։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ փոխհատուցման առավելագույն գումարը չի կարող գերազանցել 100.000 դրամը։

Հարց 12․ Ի՞նչ անել, եթե հայտարարատու եք, բայց 2024 թվականի ընթացքում կատարված սոցիալական ծախսի դիմաց չունեք հաշվարկային փաստաթուղթ։

- Եթե 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ վճարել եք ուսման համար, սակայն չունեք հաշվարկային փաստաթուղթ, ապա սոցիալական ծախսը հիմնավորելու և փոխհատուցումն ստանալու համար կարող եք տվյալ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պահանջել դուրս գրել համապատասխան հաշվարկային փաստաթուղթը։ Ծառայություն մատուցողը պարտավոր է տրամադրել փաստաթուղթ, անգամ այն դեպքում, երբ Դուք սոցիալական ծախսը կատարել եք 2024 թվականի ընթացքում։

Հարց 13․ Եթե քաղաքացին 2023 թվականի համար ներկայացրել է հայտարարագիր և կատարել է սոցիալական ծախս, բայց չի օգտվել փոխհատուցումից, արդյո՞ք կարող է 2025-ին դիմել և ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը։

- Այո, եթե ֆիզիկական անձը 2023 թվականի համար ունեցել է հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, ապա 2023 թվականի համար համապատասխան ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պահանջի դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ, այնուհետև ներկայացնի ճշտված հայտարարագիր, անա կարող է ստանալ փոխհատուցում։

Հարց 14․ Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին սոցիալական փաթեթի շահառու է, կարո՞ղ է օգտվել առողջապահության գծով փոխհատուցումից։

- Եթե Դուք սոցիալական փաթեթի շահառու եք, ապա անձամբ չեք կարող օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից, փոխարենը՝ կարող եք փոխհատուցից օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթ ձեռք բերելու դեպքում։

Հարց 15․ Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձից օգտվող հայտարարատուն կարո՞ղ է ստանալ փոխհատուցում։

- Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերություն:

Հարց 16․ Եթե առողջության ապահովագրական փաթեթը վարձու աշխատողի համար ձեռք է բերել նրա գործատուն, հայտարարտուն կարո՞ղ է օգտվել փոխհատուցումից։

- Ոչ, սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից կարող է օգտվել այդ ծախսը կատարած հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձը։ Հետևաբար, եթե առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսը կատարել է այլ անձ (այդ թվում՝ գործատուն), ապա հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձը չի կարող օգտվել դրա գծով սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։

Հարց 17․ Կարող եք արդյո՞ք օգտվել փոխհատուցումից, եթե հայտարարատու չեք, բայց անշարժ գույքը վարձակալության հանձնելու համար ներկայացրել եք հաշվարկ-հայտարարագիր։

- Ոչ, սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել միայն այն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի անձինք, որոնք համարվում են հայտարարատու (ամբողջական ցանկն այստեղ՝ https://src.am/am/getNews/833)։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համար
Ամենադիտված