Եկել ինձ ասում ես՝ էրեխուդ սպանողը ես եմ եղել, սրան նայի, արա՛․ իրավիճակը լարվեց
Հասարակություն
Այսօր շարունակվում է Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստը, որն ընթանում է լարված մթնոլորտում։
Փաստաբան Նորիկ Նորիկյանը դատավորին խնդրեց նկարահանումները չշարունակել, ինչին դրական արձագանքեց վերջինս։
Զինծառայողներից մեկի հարազատը խնդրեց արձագանքել վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի հայտարարությանը, ով նշել էր․ «Ծնողներից մեկը հարցազրույց է տվել և ասել, որ երբ դատական նիստի նկարահանումը դադարեցվեց, Եղիշե Հակոբյանը խոսել է թմրամիջոցների մասին և հասարակությանը լրիվ ուրիշ նկարագիր է տվել»։
«Էդ խոսակցությունը, որ արեց, իմ մասին էր, ես եմ խոսացել։ Ես սխալ բան չեմ ասել։ Ես քո մասին հետաքրքրվել եմ։ Որ քո մասին ուրիշ բան ասեին՝ ուրիշ բան կասեի»,– ասաց նա՝ ինչին տեղից արձագանքեց մեղադրյալ Եղիշե Հակոբյանը, որից հետո էլ իրավիճակը լարվեց։
«Եկել ինձ ասում ես՝ էրեխուդ սպանողը ես եմ եղել, սրան նայի, արա՛»,– բաղվեց տուժողը։ Դատավորը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու