ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ադրբեջանում լրագրողներին 10-րդ հարկից գցում են, չեն տեսել՝ ինչ է ավտորիտարիզմը. Ստեփան Գրիգորյան
ՀրապարակումներArmlur-ը գրում է․
Այսօր Խորհրդարանում մեկնարկել է Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով արտախորհրդարանական ուժերի նախաձեռնության քննարկումը:
«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը քննարկվում է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Ներկա են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գեւորգյանը եւ Էլինար Վարդանյանը:
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նախագծի հիմնական զեկուցողն է, ներկա են նաեւ Հայաստանի «Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, Ռուբեն Մեհրաբյանը եւ քաղհասարակության ներկայացուցիչներ:
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասաց, որ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը կընդգրկվի հաջորդ քառօրյա նիստերի օրակարգում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուում


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)