Սամվել Կարապետյանը («Տաշիրի» Սամո)՝ ռուս մեծահարուստների շարքում
Հայկական աշխարհ
Forbes.ru լրատվական կայքն այսօր անդրադարձել է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին: Համաձայն Forbes-ի՝ Կարապետյանը ռուս մեծահարուստների ցուցակում զբաղեցնում է 63-րդ տեղը 1.6 մլրդ դոլար ունեցվածքով: Վեց գործող և երեք կառուցվող հիպերմարկետների տեր Սամվել Կարապետյանը համոզված է, որ ռուսական շուկան դեռ դատարկ է և հնարավոր է մոտ այդքան էլ կառուցել:
Համաձայն Մոսկվայի քաղաքապետարանի քաղաքաշինության և կառուցապատման հարցերով վարչության պետ Մարատ Խուսնուլի՝ 2012 թվականին Մոսկվայում կկառուցվի 2 մլն. քառ./մ անշարժ գույք: Շուկայագետները դրան չեն հավատում, սակայն պետք է նշել, որ «Տաշիրին» պատկանող բնակելի շենքերի, գրասենյակների և առևտրային կենտրոնների թիվն արդեն հասնում էր 1 մլն քառ/մ-ի:
Մինչ տարվա վերջ «Տաշիրը» 150 000 քառ./մ տարածքով համալիր կկառուցի Պակլոնի փողոցի վրա, համալիր՝ Շերեմետևո փողոցի վրա, «Ռիո» առևտրային կենտրոն՝ Լենինսկի արվարձանում, և բնակելի շենք 207 000 քառ./մ տարածքով: Ծրագրերում կա նաև առևտրային կենտրոնի կառուցում հարավարևմտյան հատվածում, հյուրանոցներ և բնակելի շենքեր՝ քաղաքի կենտրոնում, նաև շատ այլ կառույցներ Տիչինայի փողոցի վրա: Առևտրային կենտրոնների թվով Սամվել Կարապետյանի «Տաշիրի» հետ կարող է մրցակցել միայն «Կիևյան հրապարակը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ