ԵՄ-ում հայտարարել են՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի խոսքերը սադրանք են
Աշխարհ
Եվրամիության բարձրաստիճան դիվանագետ Քաջա Կալլասը սադրանք է անվանել Մյունխենի անվտանգության համաժողովում Եվրոպայի մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքերը, մեջբերում է Sky News-ը։
«Նրանք մեզ փորձում են կոնֆլիկտի հրահրել, իսկ մենք չենք ուզում կռվել մեր ընկերների հետ»,- նշել է նա։
Փետրվարի 14-ի ելույթում Ջեյ Դի Վենսն ասել է, որ Միացյալ Նահանգները չի օգնի Եվրոպային, եթե եվրոպացի քաղաքական գործիչները վախենան սեփական ընտրողներից: Նրա խոսքով՝ եվրոպացի բնակիչները չեն ցանկանում չվերահսկվող միգրացիա։ Վենսն իր ելույթի ժամանակ ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ Ռուսաստանն ու Չինաստանը Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքները չեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)