Իտալական պարբերականը մանրամասներ է հայտնել Հռոմի Պապի առողջական վիճակի մասին
Աշխարհ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվելուց հետո «հանգիստ գիշեր» է անցկացրել։ Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը։
Հրատարակությունը, վկայակոչելով Վատիկանի անանուն աղբյուրներին, հայտնում է, որ Հռոմի Պապի վիճակով անհանգստանալու կարիք չկա։
Փետրվարի 15-ին Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը գրել էր, որ չնայած շնչառական վարակին, Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը շարունակում է մնալ բավարար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է ուրբաթ օրը՝ փետրվարի 14-ին։ Առողջական խնդիրների պատճառով՝ նա ստիպված է եղել չեղարկել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի և CNN-ի գլխավոր տնօրեն Մարկ Թոմսոնի հետ հանդիպումները։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)