Զելենսկին ժամանել է Մյունխեն՝ մասնակցելու համաժողովին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սկսել է իր ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում։ Ուկրաինայի ղեկավարի ժամանման մասին հայտնել է UNIAN-ը։
Ուկրաինայի նախագահն իր ելույթը սկսել է Զապորոժիեյի ատոմակայանին հարվածների մասին հարցով։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը հայտնել էր, որ Ուկրաինան մտադիր չէ բանակցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ Մյունխենի համաժողովում։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն համաժողովի շրջանակում փետրվարի 14-ին:
Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 14-ից 16-ը։ Համաժողովին մասնակցում են մոտ 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, 150 նախարարներ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Ռուս պաշտոնյաները Մյունխենի համաժողովին չեն մասնակցել 2022 թվականից։ 61-րդ համաժողովի առանցքային թեմաներից էրՈւկրաինայում տիրող իրավիճակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)