Ուկրաինական հակամարտությանը ներկա պայմաններում անհնար է վերջ տալ. Կուլեբա
Աշխարհ
Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կարծում է, որ ներկայիս պայմաններում անհնար է դադարեցնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ Կիևը կարծում է, որ իրենք բավարար ռեսուրսներ ունեն կռվելու, և մինչև ամառվա կեսերը Եվրոպայից հետագա օգնություն ստանալու հույս ունեն։
«Դժվար է պայմանավորվել հրադադարի շուրջ, բայց դա հնարավոր է։ Անգամ 24 ժամ պահելը գրեթե անհնար է։ Եվ բացարձակապես անհնար է պատերազմն ավարտել ներկա պայմաններում։ Վոլոդիմիր Զելենսկին գիտի, որ բավական ռեսուրսներ ունի՝ գոնե մինչև ամառվա կեսը պահելու համար»,- ասել է Կուլեբան գերմանական Spiegel ամսագրին տված հարցազրույցում։
Ըստ Կուլեբայի՝ Զելենսկին հույս ունի, որ մինչև ամառվա կեսը Եվրոպան «վերջապես կորոշի» ավելի շատ օգնություն տրամադրել Կիևին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)