Լավրովն ու Ռուբիոն շարունակելու են շփումները, այդ թվում՝ գագաթնաժողովին նախապատրաստվելու համար
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են կանոնավոր կապեր պահպանել, այդ թվում՝ նախապատրաստվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մենք պայմանավորվել ենք կանոնավոր շփումների մասին, այդ թվում՝ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախապատրաստման համար»,- նշել են նախարարությունից։
Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են կապ պահպանել ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակված խնդիրները՝ «նախորդ վարչակազմից ժառանգած փոխշահավետ առևտրային, տնտեսական և ներդրումային համագործակցության միակողմանի խոչընդոտները վերացնելու համար»:
Կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել համագործակցել արդի միջազգային հարցերի շուրջ, ներառյալ Ուկրաինայի շուրջ կարգավորումը, Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակը և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքը և տարածաշրջանային այլ տարածքներ»,- նշել են նախարարությունից։
Թարգմանությունը՝ Euromedia24.com-ի
