Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Բադրա Գունբան և Ադգուր Արձինբան
Աշխարհ
Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է լինելու, որին կմասնակցեն քաղաքական գործիչ Բադրա Գունբան և ընդդիմադիր Ադգուր Արձինբան, հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ամեն դեպքում, կլինի երկրորդ փուլ, որին կմասնակցեն Գունբա Բադրա Զուրաբովիչը և Արձինբա Ադգուր Ամիրանովիչը»,- լրագրողներին ասել է նա։
Մարշանը հավելել է, որ նախնական արդյունքները կհրապարակվեն կիրակի կեսօրին։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է հինգ հոգի՝ հայտնի աբխազ քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում առևտրային նախկին ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և Սևծովյան զարգացման բանկի նախագահ Ադգուր Խուրխումալը։
Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան հրաժարական էր տվել նոյեմբերի 19-ին Սուխումում ընդդիմության քառօրյա ցույցերից հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)