Նոր մանրամասներ՝ Հռոմի պապի առողջական վիճակի մասին
Աշխարհ
Հոսպիտալացվելուց հետո բժիշկները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին լիարժեք հանգիստ են նշանակել։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, փոխանցում է Gazeta.ru–ն։
Պոնտիֆիկոսը բուժում է անցնում Ագոստինո Ջեմելիի անվան հիվանդանոցում։ Մինչ այժմ ուսումնասիրությունները ցույց են տվել առողջական որոշ ցուցանիշների բարելավում, բժիշկները Հռոմի պապին հորդորել են մնալ «լիակատար հանգստի մեջ»:
«Օրվա ընթացքում կատարված հետազոտությունները հաստատում են շնչուղիների վարակը։ Թերապիան փոքր-ինչ փոփոխվել է հետագա մանրէաբանական արդյունքների հիման վրա: Այսօրվա լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս որոշ ցուցանիշների բարելավում»,- ասված է հաղորդագրությունում։
Մամուլի ծառայության տվյալներով՝ նախորդ շաբաթ գիշերը Հռոմի պապը ջերմություն չի ունեցել։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)