Պեսկովն Ուկրաինային անվանել է ԱՄՆ-ի ծառա
Աշխարհ
Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ի ոչ թե նույնիսկ վասալը, այլ «վատ ծառան», մինչդեռ Ռուսաստանը փորձում էր հավասար երկխոսություն կառուցել Կիևի հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այս մասին նա հայտարարել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Պեսկովը բերել է 2010 թվականի Խարկովյան պայմանագրերի օրինակը, երբ Մոսկվան համաձայնեց Սեւաստոպոլում Սեւծովյան նավատորմի ներկայությունը մինչեւ 2042 թվականը՝ գազի զեղչի դիմաց։
«Այն ժամանակ խոսքը գնում էր երկու հարեւան եղբայրական, դաշնակից պետությունների մասին: Եվ հավասար երկխոսության մասին: Ահա թե ինչի մասին էինք խոսում այն ժամանակ: Այժմ մենք խոսում ենք տեր-ծառա հարաբերությունների մասին: Եվ դա բացատրում է ամեն ինչ: Դա նույնիսկ վասալ չէ, այլ ավելի շուտ ծառա։ Եվ վատ ծառա, ընդ որում», - ասել է Կրեմլի խոսնակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)