Նեթանյահուն հայտարարել է Իրանի միջուկային ծրագրերը խափանելու հարցում ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման մասին
Աշխարհ
Իսրայելը և Ամերիկայի Միացյալ Նահանգները վճռական են խափանելու Իրանի միջուկային հավակնությունները Մերձավոր Արևելքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «The Times Of Israel» լրատավականը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ իրենք արդյունավետ քննարկում են անցկացրել մի շարք հարցերի շուրջ:
«Իսրայելն ու ԱՄՆ-ն ուս ուսի են կանգնած՝ դիմակայելու Իրանի սպառնալիքին: Մենք պայմանավորվեցինք, որ այաթոլլաները չպետք է միջուկային զենք ունենան, ինչպես նաև պայմանավորվեցինք, որ տարածաշրջանում Իրանի ագրեսիան պետք է հետ մղվի»,-ասել է Նեթանյահուն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)