Ռուսաստանը գլոբալ սպառնալիք է․ Եվրախորհրդի ղեկավար
Աշխարհ
Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին՝ քննարկելու անվտանգության նոր ճարտարապետությունը, որը պետք է հաշվի առնի Ռուսաստանից բխող «գլոբալ սպառնալիքը»։ Այս մասին փոխանցում է Euromedia24-ը։
Քաղաքական գործչի կարծիքով՝ Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին։
Կոշտայի խոսքով՝ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններն անհրաժեշտ են, սակայն Ուկրաինայի հակամարտությունը կապված է նաև եվրոպական անվտանգության հետ։
«Եվրոպացիները պետք է լինեն հիմնական դերակատարը նոր անվտանգության ճարտարապետության ստեղծման գործում: Խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ: Անվտանգության նոր ճարտարապետության շուրջ այս բանակցությունների ընթացքում մենք պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը գլոբալ սպառնալիք է, ոչ միայն Ուկրաինայի համար», - հավելել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)