ԱՄՆ-ն առաջարկել է Եվրոպայից և այլ մայրցամաքներից խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա
Աշխարհ
ԱՄՆ պաշտոնյաներն առաջարկում են, որ եթե Ուկրաինայում հակամարտությունը լուծվի, հանրապետություն ուղարկվեն օտարերկրյա խաղաղապահ ուժեր, այդ թվում՝ ոչ եվրոպական երկրներից։ Այս մասին հայտնում է The Economist-ը։
Նշվում է, որ խոսքը Բրազիլիայից կամ Չինաստանից ժամանած ռազմական կոնտինգենտի մասին է։ Սկզբում այդ ուժերը կտեղակայվեն հրադադարի գծի երկայնքով՝ մի տեսակ բուֆերային գոտի ստեղծելու համար։
Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ միայն եվրոպացիներից բաղկացած ուժերը ավելի քիչ արդյունավետ կլինեն զսպման հարցում։
Bloomberg-ը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը կարող են լինել այն երկրների թվում, որոնք ԱՄՆ-ի նյութատեխնիկական աջակցությամբ կարող են իրենց խաղաղապահներին ուղարկել Ուկրաինա։ Բացի այդ, հունվարին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պնդել է, որ ամերիկյան զորքեր տեղակայվեն Ուկրաինայում՝ որպես Կիևի անվտանգության հնարավոր երաշխիք։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)