Հարավային Աֆրիկայում սպանել են առաջին բացահայտ միասեռական իմամին
Աշխարհ
Հարավային Աֆրիկայում սպանել են առաջին բացահայտ միասեռական իմամին՝ Մուհսին Հենդրիքսին։ Այս մասին հայտնում է տեղական SABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 15-ին Գեբեհա արվարձանում։ Ոստիկանության տվյալներով՝ զինված անձինք մոտեցել են մեքենային, որում եղել է իմամը և կրակ բացել նրա վրա։ Հենդրիքսը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Ըստ SABC-ի՝ հանցագործության դրդապատճառը դեռևս հայտնի չէ։ Հոգևոր առաջնորդը գնում էր Գեբեհա՝ հարսանիք անցկացնելու։
Մուհսին Հենդրիքսն աշխարհում առաջին իմամն էր, ով 1996թ. հայտարարեց իր՝ նույնասեռական լինելու մասին։ Նա ակտիվորեն աշխատել է գեյ մահմեդականների հետ Al Ghurba հիմնադրամի միջոցով, որը հիմնված էր Քեյփթաունի մզկիթներից մեկում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)