Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում նավթի պոմպակայանին
Աշխարհ
ՌԴ Կրասնոդարի երկրամասում գտնվող Caspian Pipeline Consortium նավթի պոմպակայանը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից, սակայն նավթի արտահոսք չի եղել։ Այս մասին հայտնում է Spuntik Near Abroad հրատարակությունը։
«CPC-ն այդ հարձակման մասին ծանուցել է ընկերության բոլոր միջազգային բաժնետերերին, այդ թվում՝ ԱՄՆ-ից և Եվրոպայից»,- հայտնում է հրատարակությունը։
Բացի Կրասնոդարի երկրամասի նավթի պոմպակայանից` ուկրաինական անօդաչու սարքերով հարվածներ են հասցվել նաև այլ վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտներին։ «Իլսկի» նավթավերամշակման գործարանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակվելու փորձից հետո հրդեհ է բռնկվել։
Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել էր, որ Ուկրաինան անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակում է իրականացրել շրջանի տարածքում։ Նրա խոսքով՝ Սևերսկի շրջանի Իլսկի գյուղում անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով՝ 12 տուն է վնասվել։ Տուժել է մի կին, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)