Նիդեռլանդները պետք է դադարի լինել ԱՄՆ վասալ․ Պատգամավոր վան Մեյերեն
Աշխարհ
Նիդեռլանդները պետք է վերանայի իր մոտեցումը և ազգային շահերը առաջին տեղում դնի՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալը։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Նիդեռլանդների ծայրահեղ աջ կուսակցության «Ֆորում հանուն ժողովրդավարության» կուսակցության պատգամավոր Գիդեոն վան Մեյերենը։
«Նիդեռլանդները երկար ժամանակ եղել է ԱՄՆ-ի հավատարիմ վասալը՝ հետևելով նրա առաջնորդությանը արտաքին քաղաքականության, պաշտպանության և տնտեսական որոշումների հարցում: Սակայն Թրամփի օրոք ԱՄՆ-ը շահագրգռված չի լինի պահպանել անդրատլանտյան վերահսկողության հին կառույցները» ուստի օրենսդիրը կարծում է՝ իր երկրի իշխանությունները, «կուրորեն Վաշինգտոնին հետևելու» փոխարեն, պետք է վերանայեն իրենց մոտեցումները և «առաջնահերթություն տան Հոլանդիայի շահերին՝ լինի դա էներգետիկ քաղաքականության, առևտրային համաձայնագրերի, թե ՆԱՏՕ-ում դերակատարման համատեքստում»։
«Նիդեռլանդները պետք է օգտագործի այս պահը որպես իրական ինքնիշխանության հնարավորություն»,- ընդգծել է վան Մեյերենը։
«Եթե մենք մնանք ԵՄ-ՆԱՏՕ հնացած պարադիգմում, մենք վտանգում ենք հետ մնալ մի աշխարհում, որն արագորեն շարժվում է դեպի բազմաբևեռություն», - նախազգուշացրել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)