Եվրոպան Ուկրաինային ավելի շատ աջակցություն է ցուցաբերել, քան ԱՄՆ-ը. Շոլց
Աշխարհ
Եվրոպային «միանշանակ կհարցնեն» ուկրաինական հակամարտության կարգավորման մասին, քանի որ նա Կիևին ավելի մեծ աջակցություն է ցուցաբերել, քան ԱՄՆ-ը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական բանավեճերի ժամանակ: Բանավեճերը հեռարձակել է գերմանական NTV հեռուստաալիքը։
«Մեզ անպայման կհարցնեն, քանի որ առանց մեզ դա անհնար է։ Եվրոպան ավելի շատ աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային, քան Միացյալ Նահանգները», - ասել է Շոլցը: Այսպես է պատասխանել քաղաքական գործիչը հաղորդավարի հարցին, ով պարզաբանել է, թե ինչ է նշանակում «թույլ չենք տա», եթե Եվրոպային «չհարցնեն»։
Ավելի վաղ կանցլերը հայտարարել էր, որ Եվրոպան «ոչ մեկին թույլ չի տա» համաձայնության գալ Ուկրաինայի ապառազմականացման հարցում, քանի որ երկրին անհրաժեշտ է ուժեղ բանակ նույնիսկ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո, որպեսզի ոչ ոք նորից չհարձակվի նրա վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)