Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում
Աշխարհ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ հիվանդանոցում, քանի որ նրա վիճակը պահանջում է հետագա բուժում ստացիոնար պայմաններում: Այս մասին ասված է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է Euromedia24-ը։
«Վերջին օրերին և այսօր կատարված թեստերի արդյունքները ցույց են տվել շնչուղիների պոլիմանրէային վարակ, ինչը հանգեցրել է թերապիայի հետագա փոփոխության: Մինչ օրս կատարված բոլոր թեստերը ցույց են տալիս բարդ կլինիկական պատկեր, որը կպահանջի հիվանդանոցային բուժում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը հայտարարել է նաև փետրվարի 19-ին պապի ընդհանուր լսարանի չեղարկման մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)