ԱՄՆ-ն հույս ունի ընդլայնել համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ․ Ռուբիո
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիայի հետ տնտեսական և պաշտպանական ոլորտներում համագործակցությունը կընդլայնվի։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշվում է փաստաթղթում, փետրվարի 17-ին Ռուբիոն Էր Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի և թագավորության արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ։
«Քարտուղարը հույս է հայտնել Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և պաշտպանական համագործակցության ընդլայնման հարցում և իր հանձնառությունն է հայտնել երկկողմ գործընկերության հետագա ամրապնդմանը», - ասվում է հայտարարության մեջ:
«Պետքարտուղարը և թագաժառանգը վերահաստատել են իրենց հանձնառությունը Գազայում հրադադարի պահպանման և ՀԱՄԱՍ-ի բոլոր պատանդներին, այդ թվում՝ ամերիկացի քաղաքացիներին ազատելու իրենց հանձնառությունը»,- ասվում է փաստաթղթում։
Դրանում նշվում է նաև, որ Ռուբիոն «ընդգծել է Գազայի համաձայնագրի կարևորությունը, որը նպաստում է տարածաշրջանային անվտանգությանը»։
Բացի այդ, հայտնում է մամուլի ծառայությունը, կողմերը «քննարկել են Սիրիայում, Լիբանանում և ողջ տարածաշրջանում ընդհանուր շահերն առաջ մղելու ուղիները, ներառյալ Կարմիր ծովում անվտանգությունը և նավարկության ազատությունը»։
