Ադրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհի հարցը
Աշխարհ
Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։
Այս մասին հայտնում են նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները տնտեսական, առևտրային, ներդրումային, տրանսպորտի և լոգիստիկայի, նավթի և գազի, էներգետիկայի և հումանիտար ոլորտներում:
Վերանայվել է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունների հաստատման, Իրանի տարածքով «Արևելյան Զանգեզուր»-Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի իրականացման ընթացքը։
