Զելենսկին մանրամասնել է Թուրքիա ժամանելու նպատակը
Աշխարհ
Նախագահ Վլադիմիր Զելենսկին և առաջին տիկին Օլենա Զելենսկան պաշտոնական այցով ժամանել են Թուրքիա։ Այս մասին Զելենսկին գրել է X-ում, հայտնում է European Pravda-ն։
Երկրի ղեկավարը նշել է, որ Թուրքիայում նախատեսված են հանդիպումներ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և առաջին տիկին Էմինե Էրդողանի հետ։
«Փոխանակումների հարցը, մեր ժողովրդին տուն վերադարձնելու բոլոր ջանքերը կշարունակվեն, պարենային անվտանգության հարցը, առաջին տիկնոջ կրթական և մշակութային դիվանագիտությունը»,- հավելել է նա։
