Պարզ է դարձել Պուտին-Թրամփ հանդիպման կոնկրետ վայրը
Աշխարհ
Ռուս-ամերիկյան բանակցությունների վայրը կլինի թագավորական ընտանիքի պալատներից մեկը՝ Դիրիան Ալբասատին համալիրում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Շուտով հանդիպման վայր կժամանեն Ռուսաստանի Դաշնությունից և Միացյալ Նահանգների պատվիրակությունները:
Ռուսական կողմը ներկայացնում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
