ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը կանխատեսել է ռուս-ուկրաինական պատերազմի ելքը
Աշխարհ
Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի Ռուսաստանի Դաշնության անվերապահ հաղթանակով, դրանում կասկած չկա։ Aif.ru-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի օգնական, Ռուսաստանի ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը։
Նրա խոսքով, երբ Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում, Եվրամիությունը ստիպված կլինի էլ ավելի մեծ գումար ծախսել Ուկրաինայի ավերված տնտեսությունն ու ենթակառուցվածքները վերականգնելու համար։
Պատրուշևը նշել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն քննարկվել։ Նա կարծում է, որ անցած իրադարձությունը դարձավ «հերթական խոսափող» հավաքական Արևմուտքի համար, որը չի ճանաչում բազմաբևեռությունը և այլ պետությունների ինքնիշխանությունը։
