Սերժ Թանկյանը երգ է գրել Morning star խաղի համար
Հայկական աշխարհ
System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Morning star խաղի համար երաժշտություն է գրել: Այս մասին նշում է lenta.ru-ն` հղում կատարելով Joystick էլեկտրոնային հասցեին:
Խաղը ստեղծված է iOS համակարգի վրա և առաջին անգամ կթողարկվի 2013 թվականին: Խաղը ստեղծել է Industrial toys կազմակերպությունը, որը պատկանում է Թիմ Հարիկսին և Ալեքս Սերոբյանին: Նախկինում Սերոբյանն աշխատել է Disney կազմակերպությունում: Նա նաև bungie կազմակերպության հիմնադիրներից մեկն է:
Խաղում ներկայացված է լինելու մարդկանց պայքարն այլմոլորոկայինների դեմ, որոնք փորձում են նվաճել աշխարհը:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ