Դուդուկի թագավորը երաժշտություն կգրի «Աշխարհի վերջը» հոլիվուդյան ֆիլմի համար
Հայկական աշխարհ
Դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանը երաժշտություն կգրի հոլիվուդյան նոր «Աշխարհի վերջը» ֆիլմի համար: «Հաջորդ տարի ես մեկնում եմ ԱՄՆ «Գլադիատոր» ֆիլմի հեղինակների նոր ֆիլմի համար երաժշտություն ձայնագրելու համար»,-ասել է Ջիվան Գասպարյանը Новости-Армения գործակալությանը՝ նշելով նաև, որ ֆիլմի մտահղացումը վաղուց էր հայտնվել, և այն նկարահանվում է արդեն երեք տարի, իսկ մեծ էկրանին կհայտնվի արդեն հաջորդ տարի: Դուդուկի թագավորը նաև հայտնել է, որ տարբեր երկրներով իր շրջագայությունները կշարունակվեն նաև 2013 թվականին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ