Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ) Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում 

ՔԿ–ն առանց համապատասխան փորձաքննության Փաշինյանի ձայնագրությունը որակել է ակնհայտ կեղծված․ «Հետք»

Վերջին տարիներին թվային աշխարհում արհեստական բանականության (ԱԲ) արագ զարգացումը ոչ միայն մեծ հնարավորություններ, այլև նոր մարտահրավերներ է ստեղծել: Տեխնոլոգիան հզոր գործիք է նաև կիբեռհանցագործների ձեռքում, որոնք օգտագործում են ԱԲ-ի հնարավորություններն իրենց հանցավոր գործողություններն ավելի համոզիչ ու մասշտաբային դարձնելու համար։ Այս մասին գրում է «Հետքը»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ, CyberHUB-AM-ի համահիմնադիր Արթուր Պապյանը նշում է՝ արհեստական բանականությունն այսօր օգտագործվում է տարաբնույթ խաբեությունների համար։ Դրա օգնությամբ ֆիշինգային նամակներն ավելի համոզիչ տեսք են ստանում, արհեստական բանականությամբ կլոնավորում են մարդկանց ձայները, ստեղծում կեղծ նկարներ ու տեսանյութեր՝ դիփֆեյքեր։

2023 թվականին սոցցանցերում արհեստական բանականության տեխնոլոգիաներով ստեղծված մի տեսանյութ էր տարածվել, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբր հորդորում էր քաղաքացիներին ներդրումներ կատարել Meta-ի Libra կրիպտոնախագծում։ Վարչապետի խոսքը ստեղծվել էր վարժ ռուսերենով, ինչը հուշում էր, որ տեսանյութն իրական չէ։

Ֆինանսական նման խաբեությունները տարածվում են տարբեր մարդկանց դեմքերով։ «Նաև հայտնի դեպքեր կան, երբ լրագրողների, հայտնի բժիշկների տեսքը, ձայնը կլոնավորում են ու մարդկանց հորդորում ինչ-որ հրաշք դեղամիջոցներ գնել։ Էդ նույն դեղամիջոցը, ենթադրենք, դեղատներում 5000 դրամ է, իրենք 50000 դրամով են վաճառում»,– ասում է Պապյանը։

CyberHUB-AM թվային միջադեպերի աջակցության հարթակը զբաղվում է տարատեսակ կիբեռհանցագործություններով ու ապատեղեկատվության բացահայտմամբ։ Պապյանի խոսքով՝ իրենց դիմում են հիմնականում լրագրողներ ու քաղհասարակության ներկայացուցիչներ։

«Պարբերաբար մեզ դիմում էին նաև ծնողներ, երեխաներ, որ իրենց էջերը կոտրվել են, շանտաժ են անում և այլն։ Մենք փորձում էինք օգնել, բայց հասկացանք, որ մեր գիտելիքները չեն հերիքում․ այնպես չէ, որ միայն տեխնիկական հարց է։ Երբեմն նաև իրավական կամ հոգեբանական ինչ-որ հարցեր են առաջանում»,- բացատրում է մասնագետը։

Այս հարցերի պատասխանները տալու համար էլ համագործակցություն են սկսել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ։ Աջակցություն է տրամադրվելու կիբեռհանցագործության զոհ դարձած երեխաներին: Դիմումները ստանալուց հետո եռաստիճան համակարգ է գործելու, դիտարկվելու են խնդրի տեխնիկական, հոգեբանական և իրավական բաղադրիչները, յուրաքանչյուր ուղղությամբ մասնագետներ են աշխատելու։

«Կիրառվելու է չաթբոտ, որը արհեստական բանականություն չի լինելու, դա սկզբունքային հարց է, այսինքն` լինելու է ավտոմատացված որոշակի համակարգ, որի հետևում մարդիկ են լինելու»,– ընդգծում է Պապյանը։

CyberHUB-AM-ի թիմն այս պահին վերջնական աշխատանքներն է անում, նախատեսվում է հարթակը գործարկել առաջիկայում։

Պապյանը շեշտում է՝ իրենք տեխնիկական աջակցություն տրամադրում են, սակայն հանցագործությունների բացահայտման համար ուղղորդում են դիմել Ոստիկանություն. «Գործ ունենք ֆինանսական խաբեության հետ, մենք, բնականաբար, իրավասու չենք և չունենք անհրաժեշտ գործիքակազմ նման դեպքերով զբաղվելու համար։ Հորդորում ենք դիմել Ոստիկանություն, որտեղ կարող են գոնե քննչական գործողություն նախաձեռնել, բանկերից տվյալներ ստանալ»,- ասում է մասնագետը։

ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության Համացանցում անօրինական բովանդակության հայտնաբերման և էլեկտրոնային ապացույցների հավաքման բաժնի պետ, ոստիկանության մայոր Արսեն Էլոյանը նշում է, որ Հայաստանում ԱԲ-ի կիրառմամբ առաջին հանցագործությունները ներդրումային գովազդներն են եղել, երբ Հենրիխ Մխիթարյանի, վարչապետի և այլ հայտնի մարդկանց դեմքերն օգտագործելով՝ «Ֆեյսբուք»-ում տեսանյութեր են տարածվել՝ հորդորելով ներդրում անել։ Ըստ Էլոյանի՝ դրանք տարածում են գտել 2021-2022թթ․։ Այդ դեպքերով քրեական գործեր են հարուցվել, բազմաթիվ տուժողներ ներգրավվել։

Վերջերս Քննչական կոմիտեն վարույթ նախաձեռնեց «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ ձայնագրության կապակցությամբ, որը ևս, ըստ նախաքննական մարմնի կանխավարկածի, ստեղծվել է արհեստական բանականությամբ, և կեղծվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթը նախաքննության փուլում է, դեռևս ներգրավված մեղադրյալներ չկան։ Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային կեղծիք կատարելը)։

Ձայնագրությունում Նիկոլ Փաշինյանի ձայնով հրաման է տրվում ԱԱԾ և Քննչական կոմիտեի պետերին ազատությունից զրկել Բագրատ Գալստանյանին, նրա մի քանի կողմնակիցների, ինչպես նաև դաշնակցական մի քանի ակտիվիստների։ Ըստ ձայնագրության՝ Փաշինյանը հրամայում է նրանց մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգի տապալման, ինչպես նաև բռնի հեղաշրջում կատարելու փորձի հատկանիշներով։ Ձայնագրությունում խոսվում է նաև այդ մեղադրանքն առաջադրելու սխեմաների մասին։

Այս ձայնագրության վերաբերյալ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառում արեց՝ նշելով․ «Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով։ Նման շինծու մեթոդներով հասարակությանը շեղելու և ապատեղեկատվություն տարածելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»։

Հատկանշական է, որ Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների նախաշեմին էլ քաղաքապետի թեկնածու, այժմ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ կապված ձայնագրություն տարածվեց լրատվամիջոցներով, որտեղ վերջինիս ձայնով խոսում է շուկայի աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպելու մասին, հիշեցնում է, որ ժամանակին ինքն է տաղավարներ տվել նրանց, ինչի շնորհիվ էլ նրանք մինչ օրս իրենց ապրուստն են վաստակում։ Ձայնագրությունում հնչում են նաև հայհոյախառն արտահայտություններ։ Վարդան Ղուկասյանը Factor TV-ի հետ զրույցում հայտնել էր՝ հնարավոր է իր ձայնը կեղծել են արհեստական բանականության միջոցով․ «Հմի ինչ ըսես կռնան տարածեն, մարդու ձենով ինչ ըսես կռնան սարքեն։ Հավանական է, որ ես չլինեմ միանշանակ։ Իմ ձայնով ինչ ասես կարող են սարքել արհեստական բանականությունով»,- ասել էր Վարդան Ղուկասյանը։ Ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվեց քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 236 հոդվածի հատկանիշներով՝ հավաքին մասնակցելուն հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածի հատկանիշներով:

Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ Վարդան Ղուկասյանին առնչվող ձայնագրությունների վարույթները նախաձեռնվել են ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում ձայնագրությունների հայտնաբերման հիմքով․ մի դեպքում Դատախազության կողմից, մյուս դեպքում՝ Ոստիկանության։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու մի ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը նախաձեռնվում է համակարգչային խարդախության հատկանիշներով՝ հիմքում ունենալով այն կանխավարկածը, որ դա Ն․ Փաշինյանի ձայնը չէ, իսկ մյուս դեպքում վարույթը նախաձեռնվում է հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածի հատկանիշներով՝ հիմքում ունենալով այն կանխավարկածը, որ այդ ձայնագրությունում Վ․ Ղուկասյանն է խոսում։

Այս հարցի վերաբերյալ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունում ակնհայտ է եղել, որ ձայնը կեղծված է։ Այս պատասխանը նույնպես խնդրահարույց է, քանի որ մի դեպքում առանց համապատասխան փորձաքննության ձայնագրությունը որակվում է ակնհայտ կեղծված, և վարույթը նախաձեռնվում է արդարացնման կանխավարկածով, իսկ մյուս դեպքում ձայնագրությունը չի որակվում ակնհայտ կեղծված, և վարույթը նախաձեռնվում է մեղադրման կանխավարկածով։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Վարդան Ղուկասյանի ձայնագրությունն ուղարկել են համապատասխան փորձաքննության, սակայն դեռ արդյունքները չեն ստացել։ Թե որ մարմինն է փորձաքննություն իրականացնելու, Քննչական կոմիտեն չի հայտնում՝ համարելով այն նախաքննական գաղտնիք։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ) Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում Կրծքագեղձի քաղցկեղը ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդ կանանց մոտ. ի՞նչ ախտանիշներ չպետք է անտեսել Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել դրոնով Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա Մարտին Սուբիմենդին մեծ հավանականությամբ առաջիկա ամիսներին կհեռանա «Արսենալից» Բաց, նարնջագույն կամ գրեթե կարմիր. որ դեղնուցն է ամենաառողջը 81-ամյա բրիտանացի գրողը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Կենդանակերպի այս նշաններն ուրախություն ու խաղաղություն են բերում ուրիշներին նույնիսկ ամենադժվարին պահերին Մասնագետը զգուշացրել է մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիքներ օգտագործելու վտանգների մասին Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերի 11-ից 15-ին Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել է 14 խանութից բաղկացած կրպակաշարը (տեսանյութ) Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Աբու Դաբիում չեն եղել բեկումնային ինչ որ համաձայնություններ կամ զարգացումներ. Բադալյան Հայ շախմատիստների արդյունքները՝ պատանեկան ԵԱ-ում Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ) Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքները Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին «Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճшբանություն է տեղի ունեցել Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել. Mediahub.amՌուսների հետ դժվար է. Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ) Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ) Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում Սևանի բնակելի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջՓաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր
Ամենադիտված