Թրամփը խոսել է Պուտինի` Tomahawk հրթիռները Ուկրաինա տեղափոխելու գաղափարի վերաբերյալ բացասական արձագանքի մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը դժգոհ է Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարելու գաղափարից, հաղորդում է C-Span-ը։
«Ես իրականում ասացի. «Դեմ կլինե՞ք, եթե ես ձեր հակառակորդներին մի քանի հազար Tomahawk տամ»։ Ես նրան դա ասացի։ Ես ճիշտ այդպես ասացի։ Նրան այդ միտքը դուր չեկավ», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով Պուտինի հետ իր վերջին հեռախոսազրույցը։
Հոկտեմբերի 16-ին Թրամփը զրուցել է Ռուսաստանի նախագահի հետ։ Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Գազայի հատվածում հրադադարի հասնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել կնոջը՝ Մելանյա Թրամփին, ռուս և ուկրաինացի երեխաների վերադարձի գործում նրա ներգրավվածության համար։
Երկու կողմերը քննարկել են նաև ռուս-ամերիկյան առևտրային հարաբերությունների հեռանկարները ուկրաինական հակամարտության ավարտից հետո։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան