Փաստաբաններն անժամկետ գործադուլ են հայտարարում
Հասարակություն
Փաստաբան Ռոման Երիցյանը անորոշ ժամկետով գործադուլ է հայտարարել։
«Ալեքսանդր Կոչուբաևի ապօրինի կալանքի պատասխան քայլերից մեկը լինելու է նաև իմ գործադուլը՝ անորոշ ժամկետով»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է Երիցյանը։
Նա նշել է, որ այսօր 4 դատական նիստերին մասնակցելուց արդեն հրաժարվել է։
Հիշեցնենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով նույնպես անժամկետ գործադուլ է հայտարարել։
Ավելի վաղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը գործընկերներին կոչ էր արել անժամկետ գործադուլ հայտարարել՝ ի պաշտպանություն Կոչուբաևի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)