Գերմանացի քաղաքապետը ձերբակալվել է կոկաինով և չի ցանկացել տալ այն
Աշխարհ
Մյունխենի մերձակայքում գտնվող Նոյբիբերգ համայնքի քաղաքապետ, «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցության անդամ Թոմաս Պարդելլերը ձերբակալվել է 0,2 գրամ կոկաինով: Այս մասին հայտնում է Bild-ը։
Թերթի տվյալներով՝ ոստիկանությունը քաղաքական գործչին ձերբակալել է Palais գիշերային ակումբի մոտ՝ Մյունխենի գլխավոր երկաթուղային կայարանից ոչ հեռու։ Խուզարկության ժամանակ իրավապահները Պարդելերի մոտ սպիտակ փոշիով պլաստիկ տարա են հայտնաբերել։
«Ավելի ուշ պարզվել է, որ դա անօրինական թմրանյութ է եղել», - թերթին հայտնել են ոստիկանությունում: Քաղաքապետը հրաժարվել է տալ փոշու տարան, և նրան ստիպված են եղել ձերբակալել հատուկ միջոցների կիրառմամբ։ Հաղորդվում է, որ Պարդելլերը մեղադրվում է 0,2 գրամ կոկաին պահելու մեջ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան