Մհեր Գրիգորյանը Լիտվիայի դեսպանի հետ հանդիպման ընացքում անդրադարձ է կատարել ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին
Քաղաքական
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և լավ կառավարման բարեփոխումներին և երկրի դիմադրողականության ամրապնդմանը ցուցաբերած աջակցության համար:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ համագործակցության առաջընթացի շուրջ, անդրադարձ է կատարվել վերջերս մեկնարկած ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)