Լուկաշենկոն խնդրել է իրեն նվիրել բելառուսական ռոբոտ-փոշեկուլ
Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է Մինսկի Երիտասարդության տեխնիկական ստեղծագործության կենտրոնի բացմանը և այնտեղ հանդիպել է պատանի ռոբոտաշինարարների հետ։ Միջոցառման ժամանակ նրանցից մեկը ցուցադրել է իր պատրաստած ռոբոտ-փոշեկուլը, որը գրավել է նախագահի ուշադրությունը, հայտնում է «Пул Первого» Telegram ալիքը։
«Ծանոթ սարք է։ Տանը նման բան չունեմ։ Կարծում եմ՝ եթե մենք մեր արտադրությամբ ստեղծենք նման տեխնիկա, դու ինձ առաջին նմուշը կպարգևես», — ասել է Լուկաշենկոն՝ ժպիտով դիմելով երիտասարդ ինժեներին։
Բացի այդ, նա ուսումնասիրել է նաև թրթուրավոր հենակով գործող անօդաչու սարք, որն ստեղծել էին կենտրոնի ուսանողները։ Նախագահը մաղթել է նրանց հաջողություն՝ ընդգծելով, որ ռոբոտաշինության ոլորտում մրցակցությունը կոշտ է, և Բելառուսի երիտասարդ ինժեներները պետք է ձգտեն լինել լավագույնները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)