Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ներկայումս մտադիր չէ Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարել. Axios
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն ասել է, որ ներկայումս Կիևին Tomahawk թևավոր հրթիռներ մատակարարելու մտադրություն չունի։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ուրբաթ օրը լարված հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ասել է, որ հեռահար Tomahawk հրթիռներ մատակարարելու մտադրություն չունի, գոնե առայժմ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Սպիտակ տան ղեկավարը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ դիվանագիտությունը Վաշինգտոնի ներկայիս առաջնահերթությունն է, և որ հրթիռների մատակարարումը կխոչընդոտի դրան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան