Թրամփի հատուկ բանագնացն իրեն դավաճանված է զգացել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն իրեն դավաճանված է զգացել սեպտեմբերի սկզբին Կատարին Իսրայելի բանակի հարվածից հետո: Այս մասին նա հայտնել է CBS-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ և՛ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, և՛ ես մեզ մի փոքր դավաճանված էինք զգում», - կիսվել է նա զգացմունքներով: Ուիթքոֆի խոսքով՝ Կատարում գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման անդամներին հարվածելու մասին ինքը իմացել է միայն հաջորդ առավոտյան:
«Այդ որոշումը հանգեցրել է Կատարի ղեկավարության վստահության կորստին և խանգարել Գազայի հատվածի շուրջ բանակցությունների անցկացմանը», - հավելել է Թրամփի հատուկ բանագնացը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան