ԵՄ-ն Պուտին-Թրամփ գագաթնաժողովին ցանկանում է ուղարկել իր «առանցքային դեմքին»․ Bloomberg
Աշխարհ
Եվրամիության առաջնորդները ցանկանում են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովին ուղարկել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբին: Այս մասին գրում Է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։
«Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբը, ով Սպիտակ տան բանակցությունների առանցքային դեմքն էր Ալյասկայում Թրամփի և Պուտինի օգոստոսյան գագաթնաժողովից հետո, պետք է ինչ-որ կերպ ներկա լինի Հունգարիայում», - հրապարակումը մեջբերել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքը:
Պարբերականի տվյալներով՝ Եվրամիությունում մտահոգված են Բուդապեշտի գագաթաժողովով և այժմ փորձում են «ուղիներ գտնել Թրամփի վրա Ռուսաստանի ազդեցությանը դիմակայելու համար»: Ստուբն, իր հերթին, համարվում է այն սակավաթիվ եվրոպական առաջնորդներից մեկը, ում կարծիքը լսում է ԱՄՆ նախագահը, ուստի ընկալվում է որպես «կամուրջ» Բրյուսելի և Վաշինգտոնի միջև:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան