Եվրամիությունը որոշել է փոխել մեկ կանոն Ուկրաինայի պատճառով
Աշխարհ
Եվրամիությունում քննարկվում է միավորմանը անդամակցության կանոնների փոփոխությունը՝ Ուկրաինայի ընդունելությունն արագացնելու համար: Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։
Նշվում է, որ նոր կանոնները դրանց ընդունման դեպքում թույլ կտան պետություններին միանալ ԵՄ-ին՝ առանց ձայնի լիարժեք իրավունքի: Պարբերականի աղբյուրների խոսքով՝ առաջարկը ներկայումս մշակման վաղ փուլում է և պետք է հավանության արժանանա դաշինքի բոլոր երկրների կողմից:
«Դա կարող է հանգեցնել նրան, որ այնպիսի առաջնորդներ, ինչպիսին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է, ավելի համագործակցող դառնան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում», - ասվում է նյութում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան