ԵՄ-ն պատրաստվում է այս շաբաթ ընդունել Ռուսաստանի դեմ 19-րդ պատժամիջոցների փաթեթը
Աշխարհ
Եվրոպական միությունը նախատեսում է այս շաբաթ հաստատել Ռուսաստանի դեմ 19-րդ պատժամիջոցների փաթեթը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարարի տեղակալ Իգնացի Նեմչիցկին՝ նշելով, որ քննարկումները ընթացքի մեջ են և կարող են ավարտվել ԵՄ գագաթնաժողովի ընթացքում։
Նրա խոսքով՝ որոշումը դեռ չի ընդունվի հոկտեմբերի 20-ին, սակայն Եվրոպական միությունը «ճիշտ ուղու վրա է» և հավանաբար կհաստատի նոր սահմանափակումները առաջիկա օրերին, հայտնում է Lenta.ru-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անդամ պետությունների միջև առկա տարաձայնությունները խոչընդոտում են նոր պատժամիջոցների փաթեթի ընդունմանը։ Ենթադրվում է, որ դրանք կարող են հարթվել ԵՄ գագաթնաժողովի ժամանակ՝ հոկտեմբերի 23-24-ին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան