Վարդան Ղուկասյանը դուրս բերվեց քաղաքապետարանի հետնամուտքից․ նրան տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Քաղաքական
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դուրս եկավ քաղաքապետարանի հետնամուտքից և իրավապահների ուղեկցությամբ մոտեցավ այն մեքենային, որով պիտի տեղափոխեն Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են՝ Գյումրու համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի և Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)