Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Եկեղեցին՝ ընդդեմ բռնապետերի․ «Հրապարակ»

Քաղաքական

«Հրապարակ»-ը գրում է․ 

ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայրապետին եւ եպիսկոպոսներին թիրախավորում է որպես վտանգ, քանդում ՀԱԵ-ի միասնության հիմքերը, քաղաքականացնում հոգեւոր սպասավորներին, մշտական սթրեսի մեջ պահում ճշմարիտ հավատացյալներին։ Ազգային ողբերգության վերաճելու միտում ունեցող այս դրամատիկ իրավիճակը, սակայն, զուտ հայկական երեւույթ չէ։ Վերհիշելով տարբեր երկրներում բորբոքված դեպքերը՝ պատմության դասերը չսերտած եւ խիղճն ու բանականությունը դեռեւս չկորցրած յուրաքանչյուր ոք կհամոզվի, որ պետության անողոք հարձակումները Եկեղեցու դեմ բերելու են անխուսափելի աղետ եւ արյունահեղություն։


«Mit brennender Sorge»

«Խորին անհանգստությամբ» բառերով է սկսվում Հռոմի Պիոս ԺԱ պապի 1937 թ․ մարտի 14-ին հրապարակած կոնդակը՝ Գերմանիայում կաթոլիկ եկեղեցու տագնապալի վիճակի մասին։ Այն դատապարտում էր ռասայականությունը՝ առհասարակ եւ, մասնավորաբար՝ նացիզմը՝ որպես քրիստոնեական քաղաքակրթությունը ոչնչացնելու նպատակ հետապնդող աստվածանարգող համակարգ։ Իշխանության տիրանալուց մի քանի տարի անց Հիտլերի թիրախում հայտնվեցին կաթոլիկները, նրանք զանգվածաբար հեռացվում էին պետական ծառայությունից, սահմանափակվում էր կաթոլիկ քարոզիչների եւ լրատվամիջոցների գործունեությունը, նրանց ներկայացվում էին ոսկու մաքսանենգությամբ, արտարժույթի անօրինական գործարքներով զբաղվելու, սեռազեխ կյանք վարելու շինծու մեղադրանքներ։ 1936թ․ Հիտլերը, բռնաճնշումները սաստկացնելու սպառնալիքի տակ, Մյունխենի արքեպիսկոպոսից պահանջեց ավելի ջանասիրաբար համագործակցել նացիստական ռեժիմի հետ։ Գերմաներեն գրված պապական կոնդակը Ծաղկազարդի (Տիրոջ՝ Երուսաղեմ մուտքի) տոնի օրը ընթերցվեց Գերմանիայի կաթոլիկ եկեղեցիներում։ Պիոս ԺԱ պապի կոնդակի բովանդակությունը եւ այն դիվանագիտական փոստով երկիր բերելու, ինչպես եւ հրապարակելու եղանակը ցնցեց նացիստներին։ Վարչախումբը նոր պատժիչ գործողությունների դիմեց․ սաստկացան կաթոլիկ հոգեւորականների հալածանքները, նրանք հայտնվեցին պատժիչ մարմինների տոտալ հսկողության ներքո, հազարավոր հոգեւորականներ ու հավատացյալներ ձերբակալվեցին, շատերն իրենց մահկանացուն կնքեցին համակենտրոնացման ճամբարներում։ Սակայն ազատ ու համախմբված կրոնական ինստիտուտների համախմբվածությունը սթափեցրեց անգամ Հիտլերին։ Պաշտոնական Բեռլինը չխզեց կապերը Սուրբ Աթոռի հետ ու բավարարվեց միայն պաշտոնական բողոքով։ Գերմանիայի կաթոլիկ համայնքների ու բարձրաստիճան հոգեւորականների միակամ դիմադրությունը «դարչնագույն ժանտախտի» վերահաս աղետի զգուշացում էր։ Սակայն արտաքին աշխարհը, ցավոք, չլսեց տագնապի ձայնը, եւ վաղանցիկ շահերի ներհակությունների մեջ թաթախված խոշոր տերությունները ոչինչ չարեցին՝ համաշխարհային նոր պատերազմը կանխելու համար։ 

Operation Blue Star

«Կապույտ աստղ»․ այդպես էր կոչվում վարչապետ Ինդիրա Գանդիի հրամանով 1984թ․ հունիսի սկզբին իրականացված հակաահաբեկչական գործողությունը։ Բանակային հատուկ ստորաբաժանումները՝ զրահամեքենաների, տանկերի եւ ծանր հրետանու աջակցությամբ, գրոհեցին Փենջաբ նահանգի Ամրիթսար քաղաքում գտնվող սիկհերի կրոնական գլխավոր սրբավայրը՝ «Ոսկե տաճարը», այնտեղ ապաստանած սիկհ անջատողականների զինված խմբավորումները ոչնչացնելու նպատակով։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվեցին 83 զինվորական, 492 զինյալ եւ խաղաղ ուխտավոր։ Ոչ պաշտոնական աղյուրները նշում են հազարավոր զոհերի մասին։ Այս խիստ կասկածելի գործողությունից 5 ամիս անց իր նստավայրի բակում դիմահար կրակոցով սպանվեց Ինդիրա Գանդին։ Ահաբեկչության անմիջական կատարողները վարչապետի թիկնազորի զինծառայողներ, կրոնական ծայրահեղականներ Բիանթ Սիգհը եւ Սաթվանթ Սինգհն էին։ Ինդիրա Գանդիի սպանությանը հետեւեցին զանգվածային ջարդեր․ հինուական մոլեռանդների ամբոխները ներխուժում էին սիկհերին պատկանող տներ եւ հաստատություններ, խմբակային բռնաբարության ենթարկում կանանց, սիկհերին որսում էին գնացքներում, ավտոմեքենաներում եւ գանահարելով կամ կենդանի այրելով սպանում։ 

Նիկարագուա, Զիմբաբվե․․․

Կրոնական հետապնդումների արդի պատմության «երեւելի դեմքերից» է Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան, որը կառավարել է 1985-90, 2007-25 թվականներին։ Նրա վարչախումբն առանձնակի բռնության ալիք սանձազերծեց, սկսած 2018-ից։ Թիրախում քաղաքական ընդդիմությունն էր եւ կաթոլիկ հոգեւորականներն ու միսիոներները։ 2018-23 թվականներին կաթոլիկ եկեղեցու նկատմամբ կառավարության հրահրած թշնամության մթնոլորտում կալանավորվել, անօրինական բանտարկության է ենթարկվել, արտաքսվել մի քանի հարյուր մարդ, փակվել են բազմաթիվ լրատվամիջոցներ։ Աղմկահարույց էր Մատագալպայի եպիսկոպոս Ռոլանդ Ալվարեսի եւ նրա գլխավորած թեմի 6 հոգեւորականների հալածանքների պատմությունը․ նրանք տնային կալանքի ենթարկվեցին այն մեղադրանով, որ համացանցում աղոթում էին հանուն երկրում խաղաղության։ 2023-ին եպիսկոպոս Ռոլանդ Ալվարեսը դատապարտվեց 26 տարվա բանտարգելության եւ զրկվեց Նիկարագուայի քաղաքացիությունից։ Չնայած Վատիկանի եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բողոքներին՝ հետապնդումները շարունակվեցին մինչեւ Օրտեգայի պաշտոնավարման ավարտը։ 

Գերազանցապես քրիստոնյաներով բնակեցված Զիմբաբվեի բռնապետ Ռոբերտ Մուգաբեի արյունոտ ռեժիմը ամենաբիրտ միջոցներով փորձեց իր վերահսկողության տակ առնել Եկեղեցու սոցիալական, կրթական եւ առողջապահական ծրագրերը՝ նպատակ ունենալով նրան զրկել ժողովրդի աջակցությունից եւ դրանով իսկ լռեցնել իշխանության հասցեին նրա քննադատությունը։ Հետապնդումների հետեւանքով հազարավոր հավատացյալներ արտագաղթեցին Մոզամբիկ եւ Բոտսվանա, որը հրահրեց քաղաքական, ապա նաեւ՝ տնտեսական ճգնաժամ։ Ի վերջո, ժողովրդի, զինվորականների եւ խորհրդարանի ճնշման տակ Մուգաբեն հրաժարական տվեց եւ հեռացավ ասպարեզից՝ պատմության մեջ մնալով իբրեւ ամենաաղքատ երկրներից մեկում ավելի քան 37 տարի իշխած կոռուպցիոներ ու իր անձի պաշտամունքը հաստատած բռնակալ։ 

․․․ Եվ Հայաստան

ՔՊ-ի պարագլուխը, խելահեղ մտասեւեռումով, մեր Հայրենիքը տանում է դեպի աղետ։ Եթե մոտեցող ընտրություններում ձայներ կորզելու մտադրությամբ Սուրբ Էջմիածնի վրա հարձակումը էլեկտորատի մի փոքր (բայց ագրեսիվ) հատվածում կարճաժամկետ եւ խիստ կասկածելի ոգեւորություն («դու») ծնի, ապա երկարաժամկետ հեռանկարում այն կդառնա քաղաքական պայթյունի պատճառ։ Պատմությունը վկայում է՝ Եկեղեցին սպասում է, համբերում, բայց չի լռում, դառնում ընդդիմության բազմապատիկ ուժեղացած կենտրոն։ Եկեղեցու, հոգեւորականների հետապնդումները, հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելը արձագանքվում են երկրի սահմաններից դուրս նույնպես։ Միջազգային արձագանքը հաճախ հապաղում է, բայց այն գալիս է անսպասելի ու ծանր հարվածի տեսքով։ Ղեկավարելով Եկեղեցու վրա հարձակումը՝ ՔՊ-ի պարագլուխը կհայտնվի մեծ ռիսկի զոնայում։ Եկեղեցու դեմ բռնությունը կարագացնի իշխանափոխությունը, քանի որ վիրավորված ժողովուրդն արագ է ինքնակազմակերպվում եւ աներեւակայելի ուժեղ դիմադրություն է ցույց տալիս։

Արա Սահակյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված