Ուկրաինան համաձայնագրում նշել է երեք կետ, որոնք կարող են խոչընդոտել բանակցություններին․ CNN
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի կողմից ներկայացված խաղաղության ծրագիրը պարունակում է առնվազն երեք կետ, որոնք «կարմիր գծեր» են Ուկրաինայի համար և կարող են խոչընդոտել բանակցությունների հետագա առաջընթացին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Կիևի բարձրաստիճան պաշտոնյային։
Առաջին հերթին, սա վերաբերում է Դոնբասում տարածքների, այդ թվում՝ Ուկրաինայի, այսպես կոչված, «ամրոցների գոտու» փոխանցման «զգայուն հարցին»։ Աղբյուրը նշել է, որ մեկ այլ կետ է Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը սահմանափակելու «վիճահարույց առաջարկը»։
Նաև անընդունելի է Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու պահանջը։ Աղբյուրը կարծում է, որ նման զիջումը կստեղծի «վատ նախադեպ» և Ռուսաստանին կտա վետոյի իրավունք ռազմական դաշինքի նկատմամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան