ՄԱԿ-ը սկսել է գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին փոխարինող փնտրել
Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) պաշտոնապես սկսել է գլխավոր քարտուղարի պաշտոնի համար նոր թեկնածուների որոնումը: Bloomberg-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գլխավոր ասամբլեայի խոսնակ Աննալենա Բեերբոկը։
«Մեր ընտրությունը հզոր ազդանշան կուղարկի այն մասին, թե ովքեր ենք մենք՝ ՄԱԿ-ը, և արդյոք մենք իսկապես ծառայում ենք աշխարհի բոլոր ժողովուրդներին», - ասել է նա։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի նախագահները խնդրել են անդամ պետություններին առաջադրել թեկնածուներ՝ ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին 2026 թվականին նրա ժամկետի ավարտից հետո փոխարինելու համար: Նրանք կոչ են արել ՄԱԿ-ի անդամներին լրջորեն դիտարկել կանանց թեկնածուներին գլխավոր քարտուղարի պաշտոնի համար թեկնածուներ ընտրելիս և նշել են «տարածաշրջանային բազմազանության կարևորությունը ընտրության գործընթացում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)